07.02.2014|
01:09
ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ամենաթեժ քննարկվող հարցը խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծն էր։ Չնայած ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, ընդդիմությանն էլ մեղադրեց «զազրախոսության» մեջ, բայց նույն ՀՀԿ-ից շատերը, եթե ոչ բոլորը, հաստատ դեմ չէին լինի լսել ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները։